«Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը» այս տարի ներկայանալու է նոր ծրագրերով: Ինչպես նշեց փառատոնի կազմակերպիչ «Ռոլան Բիկով ֆոնդ» կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը, UNICEF-ի հայաստանյան գրասենյակի կողմից կներկայացվի All by kids և «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրերը: Բացի դրանից Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից 3-ական երեխա մասանկցելու են վարպետության դասընթացի և նկարահանելու են անիմացիոն ֆիլմ: Ֆիլմը ցուցադրվելու է փառատոնի փակմանը:Նոր ծրագրերի թվում է լինելու նաև «Ճապոնիայի օր Հայաստանում» և «Դու մենակ չես… միասին կհաղթենք» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կոզլովը անվճար վիրահատություններ կանի:
Նախատեսված են հայտնի դերասան Իվար Կալնինշի և թատերագիր Յուրի Էնտինի ստեղծագործական երեկոները:
«Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը» կայանալու է հոկտեմբերի 22-26-ը Երևանում և մինչև նոյեմբերի 25-ը Հայաստանի մարզերում:






