AM
19 Հոկտեմբեր 2011 - 13:21 AMT

Սկսվել է մինչև Never again համերգի մեկնարկը մնացած ժամանակի հետհաշվարկը

«Արտիստները հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը սկսել է մինչև Never again հանուն խաղաղության համերգի մեկնարկը մնացած ժամանակի հետհաշվարկը: Համերգը տեղի է ունենալու նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում, Գիբսոն ամֆիթատրոնում:

Ամենամյա համերգը միավորում է ողջ աշխարհից ժամանած դերասաններին ու երգիչներին հանուն կյանքի ու խաղաղության հաստատման: Այս տարի համերգը նվիրված է լեգենդար երգիչ Սթիվի Ուանդերին, որպես ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ նրա ավանդի համար:

Համերգին կմասնակցեն նաև Արտո Թունջբոյաջյանը, Ֆլորա Մարտիրոսյանը և այլոք: «Մենք պետք է ամեն ինչ անենք, համոզվելու համար, որ նոր սերունդն ավելի հանդուրժող է ու ներդաշնակ»,-ասել է Ֆլորա Մարտիրոսյանը: