AM
20 Հոկտեմբեր 2011 - 11:52 AMT

Պոլտավայում ելույթ է ունեցել Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը գերել էր Պոլտավայի հանդիսատեսին: Համույթը ելույթ է ունեցել «Նոյաբր» սրահում: Անսամբլում 63 մարդ կա, գրում է հայկական կոլեկտիվի մասին «Նովինի Պոլտավշչինին»: Թեև դահլիճում ազատ տեղեր կային, սակայն, յուրաքանչյուր համարից հետո էմոցիաների և ծափահարությունների ալիք էր բարձրանում:

Նման մեծ կոլեկտիվ ղեկավարելու համար առաջին հերթին հարկավոր է կարգապահություն հաստատել, ընդհանուր լեզու գտնել ու ծառայել մեկ նպատակին: Այդ մասին պատմել է անսամբլի ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը: Նա նաև պատմել է ուկրաինական մշակույթի հանդեպ իր վերաբերմունքի մասին.«Խոսքերով անհնար է նկարագրել, թե որքան եմ ես հավանում ուկրաինական գոպակն ու «Վիրսկու» անսամբլը՝ դա մեծ արվեստ է», հայտնում է Analitika.at.ua-ն: