Հոկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայանալու է «Վերադարձի» դասական երաժշտության 5-րդ փառատոնի փակման համերգը:
Համերգին մասանկցելու են ֆլեյտահար Վալերի Տոլստովը Շվեյցարիայից, երգեհոնահար Աննա Բակունցը և դաշնակահար Վազգեն Վարդանյանը Ռուսաստանից և Հայաստանի Պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ: Ծրագրում նախատեսված է Յ.Ս.Բախ` Նվագախմբային Սյուիտ N2, Ֆ.Պուլենկ`Կոնցերտ Երգեհոնի,գոսերի և լարայինների համար և Յ.Բրամս`Դաշնամուրային Կվինտետ(նվագախմբային տարբերակ):
Փառատոնի բացումը կայացել է հոկտեմբերի 4-իմ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Փառատոնի շրջանակում կազմակերպվել է 6 համերգ, ելույթ են ունեցել ջութակահար Հրաչյա Ավանեսյանը Բելգիայից, դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը Գերմանիայից և մի շարք այլ հանրահայտ և տաղանդավոր երաժիշտներ:






