21.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդունեց Ռուսաստանյան Դաշնության Զինված ուժերի Հայաստանի Հանրապետությունում տեղակայված զորախմբի ներկայացուցիչներին: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ՀՀ ՊՆ Լրատվության եւ քարոզչության վարչությունում:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանյան Դաշնության Զինված ուժերի խմբավորման Մարտական ղեկավարման խմբի պետի պաշտոնակատար, գնդապետ Ստանիսլավ Շեւչենկոն ՀՀ Պաշտպանության նախարարին ներկայացրեց ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարի պաշտոնում նոր նշանակված գնդապետ Ալեքսանդր Տիտովին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի գտնվելու հետ կապված հարցեր:
ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խոստացավ ամենայն աջակցություն ցուցաբերել ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը` Հայաստանի տարածքում նրա գործունեությանն առնչվող բոլոր հարցերի լուծման ուղղությամբ: –0–