AM
23 Հոկտեմբեր 2011 - 11:21 AMT

Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Դեռևս չի հաջողվել պարզել, թե քանի բալ է կազմել երկրաշարժը և որտեղ է գտնվել էպիկենտրոնը:

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, Արևելյան Թուրքիայում ժամը 16:00-ին Վան քաղաքի մոտ տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով երկրաշարժ: Բացառված չէ, որ ցնցումները, որոնք բավական ուժեղ են եղել նույնիսկ Երևանում, կարող են լինել Թուրքիայում երկրաշարժի հետևանք: