19.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Օգոստոսի 18-ին Ադրբեջանում նախաձեռնվել է 118 ուղեւորներով Նախիջեւան-Բաքու չվերթով ուղեւորվող ինքնաթիռի առեւանգման փորձ:
Ինչպես հաղորդել է Բաքվի օդանավակայանի տնօրեն Նազիմ Մեհթիեւը, ուղեւորներից մեկը` նռնակը ձեռքին, պահանջել է ինքնաթռի անձնակազմից ուղղվել դեպի Անկարա` հայտարարելով, որ ցանկանում է այցելել Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին, որը ներկայումս բուժվում է Թուրքիայում:
Բացի այդ, նա պահանջել է հետաձգել նոյեմբերի 5-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները մինչեւ դեկտեմբեր: Օդանավակայանի տնօրենի խոսքերով, ինքանաթիռի անձնակազմին եւ ուղեւորներին հաջողվել է վնասազերծել ահաբեկչին: –0–