AM
18 August 2000 - 11:59 AMT

ՅԱԼԹԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «1+3» ԲԱՆԱՁԵՎՈՎ

18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԱՊՀ անդամ պետություների ղեկավարների այսօր Յալթայում սկսվող ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում կկայանա «կովկասյան քառյակի»` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը:
«1+3» բանաձեւով հանդիպումներին սկիզբ է դրվել ընթացիկ տարվա հունիսին Մոսկվայում կայացած ԱՊՀ գագաթնաժողովն:
Տարածաշրջանային համագործակցության, անվտանգության եւ կայունության խնդիրների քննարկումը «1+3» բանաձեւով այսօր ավելի իրական է: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հուլիսին այս մասին հայտնել էր Հայաստանի արտգործնախարար Վարդա Օսկանյանը: Նա նշել էր, որ այս բանաձեւի շրջանակներում հանդիպումները տարածաշրջանային խնդիրների քննարկման առաջին արդյունավետ փորձն են: Օսկանյանը հատուկ ընդգծել էր, որ մոսկովյան հանդիպման նախօրեին որոշվել էր դրա օրակարգը, ինչը վկայում է այս հանդիպումներին ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու հնարավորության մասին:
Նախարարը նշել էր, որ «1+3» բանաձեւով հանդիպումները կկայանան առնվազն տարեկան երկու անգամ, եւ համոզվածություն էր հայտնել, որ սկսված երկխոսության շարունակությունը օգտակար կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի պետությունների համար:
Վարդան Օսկանյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել էր նաեւ, որ «3+3+2» բանաձեւով /Հարավային Կովկասի պետություններ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ինչպես նաեւ Եվրամիություն եւ ԱՄՆ/ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համակարգի ձեւավորման վերաբերյալ Հայաստանի առաջարկը մնում է օրակարգում: «Մեր առաջարկը խիստ տրամաբանական է, քանի որ մենք ելնում ենք այն բանից, որ Հարավային Կովկասում երկարատեւ կայունություն եւ անվտանգություն կարող է հաստատվել միայն բոլոր շահագրգիռ կողմերի առավելագույն ներգրավմամբ», – ասել էր Օսկանյանը: –0–