AM
18 August 2000 - 11:54 AMT

ՅԱԼԹԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների այսօր Յալթայում սկսվող ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:
2000 թվականի ընթացքում սա Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի չորրորդ հանդիպումն է: Առաջինը տեղի է ունեցել հունվարին Մոսկվայում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Այնուհետու Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը հանդիպել են փետրվարին` Դավոսյան Համաշխարհային Տնտեսական Ֆորումի շրջականերում: Երրորդ հանդիպումը կայացել է հունիսի 20-ին Մոսկվայում:
Նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի երկկողմ բանակցություններին սկիզբ է դրվել 1999 թվականի գարնանը:
Քոչարյան-Ալիեւ ուղիղ երկխոսությանը բազմիցս իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարները:
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Բենիտա Ֆերերո-Վալդները 2000 թվականի մայիսին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ երկխոսությունը վճռորոշ նշանակություն ունի: «Կանոնակարգված գարաբերությունները երկու ղեկավարների միջեւ նոր դարաշրջան են բացել խաղաղ գործընթացում», – նշել էր նա: –0–