18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Շատ մարդիկ որոշակի հույսեր են կապում Յալթայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հետ: Այսօր այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Չբացահայտելով Ռոբերտ Քոչարյանի հետ իր երկխոսության մանրամասները մեջ, Ադրբեջանի ղեկավարը հիշեցրել է, որ երկու նախագահների ուղիղ երկխոսությունները սկսվել է 1999 թվականի ապրիլին, սակայն, նշել է նա, Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը եւ դրան հետեւած երկրի քաղաքական իրավիճակի ապակայունացումը խոչընտետել են Ղարաբաղյա հակամարտության կարգավորմանը:
Ներկայիս հանդիպմաը, ասել է Հեյդար Ալիեւը, մենք կշարունակենք Ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարների քննարկումը:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի փոխնախագահ Ալբերտ Գոռի վերջերս արված հայտարարությունը այն մասին, որը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում նա առանձնահատուկ ուշադրություն կնվիրի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հեյդար Ալիեւը ընդգծել է, որ բարձր է գնահատում այս հայտարարությունը: «Եթե ԱՄՆ նախագահի թեկնածուն հանդես է գալիս նման հայտարարությամբ, դա նշանակում է, որ նա պատրաստ է իր վրա վերցնել կոնկրետ պարտավորություններ այս ասպարեզում»: –0–