Նոյեմբերի 13-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Ալա Բալա Նիցա» ֆիլմի պրեմիերան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին կինոթատրոնից, ֆիլմի ցուցադրությունը կսկսվի նոյեմբերի 14-ին:
Ֆիլմի սյուժեն հետևյալն է. անհեթեթ դժբախտ պատահարից հետո գործարար, խաբեբա Սևակը և բարի անասնաբույժ Ցոլակ Կարպիչը կոմայի մեջ են ընկնում, իսկ նրանց հոգիները` Բարու և Չարի ընդունարան: Նրանք կարող են կյանք վերադառնալ միայն այն բանից հետո, երբ կատարեն հատուկ հանձնարարությունը: Եվ ահա այստեղ էլ սկսվում են նրանց անհավանական արկածներն ու բազմաթիվ փորձությունները:






