Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի հրամանատարի տեղակալ, ծովակալ Ռայներ Ֆայսթը հաջորդ շաբաթվա սկզբին կժամանի Հայաստան: Ինչպես հաղորդել է «Մեդիամաքս» գործակալությունը, Երեւանում Ռայներ Ֆայսթը կքննարկի ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ ռազմական համագործակցության հեռանկարները եւ Բալկաններում խաղաղապահ գործողություններին հայկական ստորաբաժանման մասնակցության հետ կապված հարցեր: Ֆայսթը կծանոթանա նաեւ «Cooperative Best Effort-2003» զորավարժությունների նախապատրաստման ընթացքին, որոնք Հայաստանի տարածքում կանցկացվեն ընթացիկ տարվա հունիսին: