17.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 16-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գնդապետ Էդիկ Բարսեղյանին միլիցիայի գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 16-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքը: Այն կոչված է կարգավորելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը նախապատրաստելու, դրա շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագիրը նախաստորագրելու, ստորագրելու, վավերացնելու կամ հաստատելու, դրան միանալու, ուժի մեջ մտնելու, գրանցելու, դա ժամանակավորապես կիրառելու, կատարելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու եւ դրա հետ կապված այլ հարաբերություններ:
Սույն օրենքի գործողությունը չի տարածվում միջազգային մասնավոր իրավունքի կարգավորման ոլորտում ընդգրկված միջազգային քաղաքացիաիրավական հարաբերությունների վրա:–0-