17.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՊՀ պետությունների ղեկավարների առաջին ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 18-ի առավոտյան կմեկնի Ղրիմ: Հանրապետության նախագահին կուղեկցի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
Համագործակցության անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ղրիմյան այցի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ անդամ երկրների իր պաշտոնակիցների հետ: Մասնավորապես, նախնական պայմանավորվածությունների համաձայն, Հայաստանի նախագահը կհանդիպի Ռուսաստանյան Դաշնության, Ուկրաինայի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:–0–