Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը «կոտրած տաշտակի» մասին, որի առջև կհայտնվեն ՀՀԿ մրցակիցները, անընդունելի է: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, դա «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքի այլ ձևակերպումն է: «Ավելի շուտ, ով մեզ հետ չէ, կերակրամանի մոտ չէ»,-հավելել է նա հեգնանքով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեկնաբանելով ասեկոսեները ՀՀԿ և ԲՀԿ տարաձայնությունների մասին, չորեքշաբթի հայտարարել է լրագրողներին. «Ով կհամագործակցի մեզ հետ, նա կշահի: Ով չի համագործակցի՝ կհայտվնի կոտրած տաշտակի մոտ»: Նա հավելել է, որ ՀՀԿ-ն այժմ այն կուսակցությունն է, որի շուրջ միավորվեցին մյուս կոալիցիոն կուսակցությունները: Վարչապետը նշել է, որ կոալիցիոն հուշագիրն ամրագրեց այն սկզբունքը, որ կաոլիցիոն կուսակցությունները






