15.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Ադրբեջանը ընտրել է զարգացման արեւմտյան ժողովրդավարական ուղին, եւ մեզ հարկավոր չեն հեղափոխություններ, այդ թվում` իսլամական»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը, արձագանքելով Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Համենեի վերջերս կայացած ելույթին, որի ընթացքում վերջինս հայտարարել էր, որ Իրանը մտադիր է «արտահանել» իսլամական հեղափոխությունը բոլոր պետություններ, այդ թվում` Ադրբեջան: Համենեին Ադրբեջանին մեղադրել էր նաեւ այդ բանում, որ Բաքուն աջակցում է իրանական անջատողականներին եւ միջամտում Իրանի ներքին գործերին:
Պատասխանելով այն հարցին, մտադի՞ր է արդյոք Բաքուն պաշտոնական բողոք հայտնել Իրանի հոգեւոր առաջնորդի հայտարարության կապակցությամբ, թե` ոչ, արտգործնախարարը ասել է, որ Ադրբեջանը չի ձգտում է երկկողմանի հարաբերությունների խնդիրները լուծել բողոքների միջոցով: Նա հույս է հայտնել, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների շատ անլուծելի խնդիրներ կկարգավորվեն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիւեի` սեպտեմբերին Իրան նախատեսված այցի ժամանակ: –0–