AM
14 August 2000 - 13:59 AMT

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶՈՐԱԽՄԲԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

14.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Գեներալ-մայոր Նիկոլայ Զոլոտոնը նշանակվել է Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի պաշտոնում:
Մինչ այդ գեներալը գլխավորում էր ռուսաստանյան զորախմբի շտաբը: Ռուսաստանյան զորախմբի շտաբի նոր պետ է նշանակվել գեներալ-մայոր Ալեքսեյ Բախինը, որը մինչ այդ զբաղեցնում էր Գյումրիի 102-րդ ռազմակայանի հրամանատարի պաշտոնը: –0–