04.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել Ջերմուկի մերձակայքում գտնվող լեռնալանջին:
Ոչխարի հոտը արածեցնելիս, 38-ամյա հովիվ Արմեն Հայրապետյանի վրա արջ է հարձակվել, Վայոց Ձորի մարզպետարանի լրատվական բաժնից հաղորդել են «Հայլուրին»: Հովիվը զենք չի ունեցել – գազազած արջը պատառոտել է նրան:
Հաղորդվում է ,որ գազանը հոտին չի վնասել: Արմեն Հայրապետյանի հարազատները, անհանգստանալով , որ գիշերը հովիվը տուն չի վերադարձել, ահազանգել են ներքին գործերի բաժին: Ոստիկանները նրա բզկտված դիակը հայտնաբերել են այսօր առավոտյան:Արմեն Հայրապետյանը երկու երեխաների հայր էր:
Ջերմուկում վերջին շրջանում վայրի կենդանիները սկսել են հաճախակի հայտնվել բնակավայրերի մոտ: Հայտնի են մեղվանոցների վրա արջերի բազմաթիվ հարձակումներ,բարեբախտաբար, առանց մարդկային զոհերի: –0–