AM
1 Նոյեմբեր 2011 - 10:16 AMT

Հայաստանի նախագահի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է ոստիկանապետ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:

Այս մասին տեղեկատվությունն արդեն շրջանառվում էր հայկական մամուլում հոկտեմբերի 31-ի երեկոյան: