03.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մենաղարիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Իրան:
Այցի ընթացքում Մենաղարիշվիլին Իրանի արտգործնախարար Քյամալ Հարազիի հետ կքննարկի իրանա-վրացական փոխհարաբերությունների եւ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Բանակցությունների ընթացքում կողմերը կշոշափեն Կասպից ծովի էներգապաշարների փոխադրման ուղիների հետ կապված հարցեր: –0–