Ամերիկաբնակ հայ դաշնակահարուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնկիր Սոֆյա Մելիքյանը նոյեմբերին ելույթ է ունենալու Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում է դաշնակահարուհին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նոյեմբերի 25-ին հայ հանդիսատեսին (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ներկայացնելու է Բեթհովենի 3-րդ կոնցերտը: Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում, դիրիժոր Տիգրան Հախնազարյանի գլխավորությամբ:Բացի դրանից, նոյեմբերի 29-ին դաշնակահարուհին մենահամերգ է ունենալու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որտեղ իր երկրպագուներին ներկայացնելու է Ֆյուրեի և Լիստի ստեղծագործությունները:
Սոֆյա Մելիքյանը ծնվել է Երևանում, սովորել Չայկովսկու անվան դպրոցում, Անահիտ Շահբազյանի դասարանում: 1994 թ-ին տեղափոխվել է Իսպանիա, սովորել Մադրիդի արքայական կոնսերվատորիայում: Այժմ նա ապրում է Նյու Յորքում: Մասնակցել է Վիտալի Մարգուլիսի. Ջոն Օ’Քոնորի և այլ երաժիշտների վարպետության դասերին:
Մասնակցել է բազմաթիվ փառատոների և մրցույթների և տարել բազմաթիվ հաղթանակներ և ստացել մի շարք առաջարկներ:






