01.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը հույս է հայտնել, որ Ադրբեջանի եվ Հայաստանի նախագահների հանդիպումների ընթացքում, բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ խոստացել է օգնել խաղաղության ամրապնդմանը:
Այս մասին ասվում է Թոնի Բլերի` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեվին ուղղված նամակում: «Միացյալ Թագավորությունը միշտ համոզված է եղել, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կդառնան Եվրախորհրդի ընտանիքի ցանկալի անդամները»,- նշվում է նամակում: –0–
ՄԵԴԻԱՄԱՔՍ