Նոյեմբերի 6-ին Արթիկ քաղաքի մշակութային կենտրոնում տեղի կունենա հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի` «Հանդիպում տարիներ անց…» խորագիրը կրող հեղինակային երեկոն: Հեղինակային երեկոյին իրենց ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, «Շիրակ» միջազգային միավորում ՀԿ-ի նախագահ Մուրադ Մուրադյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը:
Հեղինակային երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը` Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարները: Երեկոն իրականանալու է Արթիկի քաղաքապետարանի հովանավորությամբ և «Շիրակ» միջազգային միավորում ՀԿ-ի նախաձեռնությամբ:






