Ապրիլի 26-27-ը Հայաստան կայցելի Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Քեննեթ Նոբլը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունում, այցի շրջանակներում կկայանա հանդիպում ՀՀ ոստիկանության ղեկավար գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Երեւանից Ինտերպոլի ղեկավարը կմեկնի Թբիլիսի` մասնակցելու ԱՊՀ մասնակից-երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդին: Վրաստանի մայրաքաղաք կմեկնի նաեւ ՀՀ ոստիկանության պետը: Թբիլիսյան հանդիպման մասնակիցները կքննարկեն` կազմակերպված հանցագործության դեմ պայքարին, Համագործակցության երկրների իրավապահ մարմինների փոխգործակցությանն առնչվող հարցեր: