AM
28 July 2000 - 11:35 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆՎԻ ՆԱՏՕ-ի ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՎ

28.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Վրաստանի իշխանական կառույցներում չի մշակվում ռուսաստանյան ռազմակայանները ՆԱՏՕ-ի զինվորական ստորաբաժանումներով փոխարինելու գաղափարը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի խորհրդական Շալվա Պիչխադզեն: Նա անհեթհեթ է անվանել ընդդիմության մի շարք առաջնորդների պնդումներն այն մասին, որ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեն ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ գաղտնի քննարկում է նման ծրագրեր:
Շալվա Պիչխադզեի խոսքերով, «պարզ տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանի հետ առճակատումից խուսափելու համար ՆԱՏՕ-ն չի գնա նման սադրիչ քայլի»: –0–