AM
4 Նոյեմբեր 2011 - 09:12 AMT

Հայաստանում առաջնային բուժսպասարկումից դժգոհ են բոլորը

Բրիտանական Օքսֆամ կազմակերպության հայկական գրասենյակը Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) հետ համատեղ կատարել է Հայաստանի առողջապահության ամբուլատոր ոլորտի ֆինանսվորման կրճատման վերլուծություն, որը նախատեսված է 2012-ի պետբյուջեով։

Ինչպես հաղորդել է Երևանում մամլո ասուլիսում EDRC ծրագրի ղեկավար Կարինե Հարությունյանը, ամբուլատոր ոլորտի ծախսերը 2012-ի պետբյուջեով 2011-ի համեմատ կրճատվել են 5,3 մլն դրամով և կազմելու են 23,9 մլրդ դրամ։ Նրա խոսքով, ծրագրի նախաձեռնողները կոչ են անում պետությանն այդ ոլորտի ծախսերը 2012-ին թողնել 2011-ի մակարդակում։ Դրա հետ կապված նա առանձնացրել է առաջնային բուժսպասարկման մի շարք ուղղություններ, որոնք զգալիորեն կտուժեն ծախսերի կրճատման պատճառով, հավելելով, որ երկրի իշխանությունները հաշվի չեն առել գների աճը, որը ֆիքսվել է առողջապահության ոլորտում։

Իր հերթին Կենտրոնի գործադիր տնօրեն Գագիկ Թորոսյանը նշել է, որ պետությունը միջոցներ է ծախսում, սակայն պոլիկլինիկաները և ամբուլատոր հաստատությունները դեռևս չեն տրամադրում որակյալ ծառայություններ, որի արդյունքում դժգոհ են մնում հիվանդները, ինչպես նաև բժիշկները, որոնք ցածր աշխատավարձ են ստանում և պետությունը, որի չի հասկանում, թե ինչու հատկացված միջոցներն արդյունք չեն տալիս։ Խնդիրների լուծման համար նա առաջարկել է դիտարկել Սինգապուրի օրինակը, որտեղ առողջապահության ոլորտում պետության ծախսերը մեծ չեն, սակայն առողջապահության ոլորտի որակը բարձր է։