27.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Կովկասի կայունության պակտի» քննարկումը դարձել էր Թուրքիայի եւ Վրաստանի արտգործնախարարներ Իսմայիլ Ջեմի եւ Իրակլի Մենաղարիշվիլու` Անկարայում կայացած բանակցությունների հիմնական թեմաներից մեկը:
Իսմայիլ Ջեմը հայտարարել է, որ Վրաստանի արտգործնախարարի հետ քննարկել է «Կովկասի կայունության պակտի» հետագա զարգացման հեռանկարները: Սակայն, նշել է թուրք նախարարը, տվյալ գաղափարի իրագործումը կախված է տարածաշրջանի խաղաղությունից: –0–