27.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց երկօրյա աշխատանքային այցով Եր-անում գտնվող, Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության (NATO) գլխավոր քատուղարի քաղաքական հարցերով տեղակալ Քլաուս Փեթեր Քլայբերին:
Արտգործնախարարը փոխքարտուղարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը – հնարավոր զարգացումները: Կողմերն արծարծեցին տարածաշրջանում առկա հակամարտությունները – դրանց վրա ներազդող գործոնները:
Քլաուս Քլայբերը, խոսեց Բալկաններում հակամարտությունների կարգավորման ընթացքի մասին -, ընդհանրացնելով կուտակված փորձը, առանձնանշեց, որ յուրաքանչյուր դիմակայություն կարող է լուծվել միայն դրա մեջ անմիջականորեն ներքաշված կողմերի փոխադարձ բարի կամքի – փոխզիջումների գնալու պատրաստակամության հիման վրա:
Քննարկվեցին ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնի ս./թ. սեպտեմբերին Հայաստան կատարելիք այցին առնչվող հարցեր: Հանգամանալից քննարկման առարկա դարձավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցախումբը:
Արտգործնախարարը – ՆԱՏՕ-յի փոխքարտուղարը մտքեր փոխանակեցին տարածաշրջանի անվտանգության ու կայունության հնարավոր համակարգի շուրջ: Հայաստանի արտգործնախարարը պարզաբանեց այդ հարցում հայկական կողմի դիրքորոշման հիմնադրույթները:
Կողմերը շոշափեցին Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ռուսաստան, ՆԱՏՕ-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: –0–






