AM
5 Նոյեմբեր 2011 - 05:26 AMT

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի նորոգման աշխատանքները գրեթե ավարտված են

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտվել են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նրա խոսքով` թանգարանի վերանորոգման աշխատանքները շատ արագ են իրականացվել և մնացել են միայն վերջին շտրիխերը: Մշտական և նորացված ցուցադրությունը թանգարանի այցելուներին հասանելի կլինի 2012 թվականից:

Վերանորոգվել է նաև շենքի նկուղային հարկը, որը, ըստ տնօրենի, թեև փոքր, բայց լավ տարածք է: Նկուղային հարկը ծառայելու է ժամանակավոր ցուցադրությունների, միջոցառումների, սեմինարների և գիտաժողովների համար:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսի 20-ին: Այն չէր վերանորոգվել շուրջ 25 տարի: