Վենեսուելան ցնծության մեջ է. նրա հերթական ներկայացուցիչը հաղթել է «Միսս աշխարհ» հերթական մրցույթում, առաջ անցնելով 112 գեղեցկուհիներից: 22-ամյա Իվիան Սարկոսը ևս մեկ ծանրակշիռ ավանդ ավելացրեց գեղեցկության մրցույթներում Վենեսուելայի գեղեցկուհիների նվաճումներին: Նրա հաղթանակի շնորհիվ Վենեսուելան դարձավ մոլորակի միակ երկիրը, որի ներկայացուցիչն արդեն վեցերորդ անգամ է նվաճում «Միսս տիեզերք», ինչպես նաև «Միսս աշխարհ» տիտղոսը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






