Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան չեղյալ չի հայտարարվել: Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Գրրգոլ Վաշաձեն՝ մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ նախագահի այցը չեղյալ է հայտարարվել: Ըստ Վաշաձեի, կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ սկզբում նախարարը կայցելի Հայաստան և կքննարկի ՀՀ նախագահի Վրաստան կատարելիք այցի մանրամասները, «և այն ժամանակ արդեն մենք պաշտոնապես կքննարկենք Սերժ Սարգսյանի այցի մանրամասները:






