AM
25 July 2000 - 15:23 AMT

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԱԽԱԼՔԱԼԱԿ-ԱԽԱԼՑԽԱ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայ գործարար, ՌԴ քաղաքացի Լորիկ Թեւանյանը մտադիր է ներդրում կատարել Ախալքալակ-Ախալցխա մայրուղու շինարարության մեջ:
Հուլիսի 24-ին Լորիկ Թեւանյանը Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Գիգլա Բարամիդզեի հրավերով այցելել է Ջավախքի շրջան: Այսօր նախատեսվում է հայ գործարարի հանդիպումը Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեի հետ: –0–