Նոյեմբերի 10-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայանալու է «Հանդիպում կոմպոզիտորների հետ» շարքի հերթական միջոցառումը, որտեղ այս անգամ հյուրընկալվելու է հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հանդիպման ընթացքում կոմպոզիտորը վերլուծելու է իր նոր ռեքվիեմը: Հանդիպման թեման է «Ռեքվիեմի որոնում. դատողություններ հոգևոր երաժշտության շուրջ»:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թ-ին հունվարի 27-ին` Բեյրութում (Լիբանան): 1947-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Ակտիվ կերպով աշխատել է ֆիլմերում, գրել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հենրիխ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմերի երաժշտությունը և այլն, ՀՀ ժողովրդական արտիստ է:
1965 թ-ին ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան` Լազար Սարյանի կոմպոզիցիայի բաժինը, 1968 թ-ին նույն բաժնի ասպիրանտուրան: 1963-1964թթ.` Երեւանի պարարվեստի կոնցերտմայստեր: 1964-1965թթ.` հայկական ռադիոյի եւ հեռուստատեսության երածշտական խմբագիր: 1992-95թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը:






