Հայազգի հայտնի ռոք երաժիշտ Ստաս Նամինը (իսկական անունը` Անաստաս Միկոյան) այսօր` նոյեմբորի 8-ին նշում է իր 60-ամյա հոբելյանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Երաժիշտը իր ծնունդը նշելու է նոյեմբերի 10-ին հեղինակային մեծ երեկոյով, որը կայանալու է Մոսկվայի «Երաժշտության տանը»: Երեկոյի ընթացքում ներկայացվելու է Նամինի ստեղծագործական ողջ ընթացքը` «Ցվետի» խումբը, որի հիմնադիրն է Նամինը, նրա սիմֆոնիկ ստեղծագործությունները:
Ստաս Նամինը ժամանակակից ռուսական մշակույթի խոշորագույն դեմքերից է, ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը: Նա երաժշիտ է, կոմպոզիտոր, պրոդյուսեր և այլն: Բացի էստրադային գործունեությունից, զբաղվում է նաև սիմֆոնիկ ստեղծագործություններ գրելով: Նա սիմֆոնիկ երաժշտությունը խառնում է էթնիկ մեղեդիների հետ: Ավելի քան 10 տարի Նամինը Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Խորհրդային ականավոր պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի թոռն է:






