AM
8 Նոյեմբեր 2011 - 12:44 AMT

Մոսկվայում կյանքի 67-րդ տարում վախճանվել է կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը

Կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը Մոսկվայում հանկարծամահ է եղել կյանքի 67-րդ տարում, հաղորդել են ՌԴ Կոմպոզիտորների միությունից: Մովսեսյանը հանկարծամահ է եղել սրտի կաթվածից երկուշաբթի երեկոյան: Թաղման վայրն ու ժամանակն առայժմ հայտնի չեն: «Մենք հիմա ամեն ինչ պարզում ենք»,- հայտնել են քարտուղարությունից, հաղորդում է «Ինտերֆաքսը»: