Նոյեմբերի 10-13-ը Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կայանալու է «Մեկ քառակուսի մետր» 6-րդ թատերական փառատոնը:
Մրցանակները հանձնվելու են նոյեմբերի 13-ին: Ժյուրիի անդամներն են լինելու ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանը, Թատերագետ, խմբագիր Բելա Սոլոմոնյանը, Ճարտարապետ, արձակագիր, փիլիսոփայական էսսեների հեղինակ, արվեստի գիտակ Միսաք Խոստիկյանը:
«Մեկ քառակուսի մետր»-ը դա մի նախագիծ է, որտեղ կա միայն մեկ սահմանափակում: Թատերական բոլոր գործողությունները կատարվում են մեկ քառակուսի մետրանոց սեղանի վրա: Սեղանի վրա կարող է ելույթ ունենալ ինչպես մեկ մարդ, այնպես էլ փոքր խմբեր:






