Նոյեմբերի 12-ին Երևանի պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունենալու Կազանի Ռուստեմ Յախինի անվան կամերային երգիչների և կոնցերտմեյստերների 3-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակի դափնեկիրներ, դաշնակահար Գևորգ Բադալյանի և սոպրանո Տաթև Մովսեսյանի համերգը:
Կազանի Ռուստեմ Յախինի անվան կամերային երգիչների և կոնցերտմեյստերների 3-րդ միջազգային մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-20-ը, հայտնում է Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորումը:






