AM
10 November 2011 - 07:47 AMT

Կլարնետահար Նարեկ Հարությունյանը ելույթ է ունենալու Բուֆֆալոյում

Հայազգի երիտասարդ կլարնետահար Նարեկ Հարությունյանը նոյեմբերի 13-ին ելույթ է ունենալու Բուֆֆալոյում (Նյու Յորքից ոչ հեռու): Համերգը կազմակերպել է Բուֆֆալոյի կամերային երաժշտության հասարակությունը: Ինչպես հայտնում է Art Voice-ը, համերգում Հարությունյանի հետ ելույթ է ունենալու դաշնակահար Սթիվեն Բեքը:

18-ամյա կլարնետահարը, ով 2010 թ-ին հաղթել է Երիտասարդ երաժիշտների միջազգային լսումներում և ելույթ է ունեցել Քարնեգի-Հոլում, այս անգամ հանդես է գալու Վեբերի, Հորովիցի, Դենիսովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով: