2011-ի հոկտեմբերի 7-ից 28-ը Երևանի կամերային պետական թատրոնը Լոս Անջելեսում մասնակցել է «Աշխարհի թատրոնները» թատերական փառատոնին։ Ինչպես նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, հյուրախաղերն անցան շատ բարձր մակարդակով և լավ ընդունվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։
Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում այդ փառատոնին։ Թատրոնի դերասան Արշալույս Հարությունյանը նշեց, որ փառատոնին թատրոնը ներկայացել է երեք տարբեր ոճի ներկայացումներով։ Դրանք էին՝ « Կառավարական համերգ» զվարճալի շոու-կատակերգությունը, «Ի զեն» հոռետեսական կատակերգությունը և «Ինչ տարբերություն՝ ում հետ» սրտաճմլիկ կատակերգությունը։ Ներկայացումներն անցկացվել են Լոս Անջելեսի հեղինակավոր «Սթար» թատրոնում։ Հյուրախաղերին թատրոնը տարել էր նաև իր բոլոր դեկորացիաները։
Հյուրախաղերն իրականացվել են ՀՀ Մշակույթի նախարարության և «ASA Art» ընկերության աջակցությամբ։
Թատրոնը նորից վերսկել է իր թատերաշրջանը հյուրախաղերից հետո։






