19.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 19-ի առավոտյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Երկօրյա այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա այս երկրի բարձրաստիճան ղեկավարության, գործարար շրջանակների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի տարբեր արտադրական ձեռնարկություններ:
Բելառուսի վարչապետ Վլադիմիր Երմոշինի հրավերով կատարվող այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի շարք միջկառավարական համաձայնագրեր, այդ թվում` երկակի հարկումից խուսափման, հարկային օրենսդրության պահպանման ուղղությամբ փոխադարձ օգնության – համագործակցության, ֆինանսական – բանկային ոլորտներում փոխգործակցության, ժամանակավոր աշխատանքային գործունեություն – իրենց երկրից դուրս աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում տնտեսական – գիտա-տեխնիկական համագործակցության մասին:
Ինչպես Բելառուսի հանրահայտ` կես միլիոնից ավելի տպաքանակ ունեցող «Սովետսկայա Բելառուսիա» թերթին այցի նախօրեին տված հարցազրույցում նշել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կստեղծվի այն իրավական դաշտը, որտեղ հնարավոր է առավել ակտիվ աշխատել: Ըստ ՀՀ վարչապետի, տնտեսական ներկա փոխհարաբերությունները չեն բավարարում ոչ Բելառուսին, ոչ Հայաստանին: Եթե Բելառուսը գյուղատնտեսական մեքենաների, փայտամշակման – թեթ- արդյունաբերության ապրանքների արատահանման մեծ հնարավորություններ ունի, ապա Հայաստանը կարող է արտահանել էլեկտրատեխնիկական արտադրանք, կաուչուկ, սննդարդունաբարական ապրանքներ:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դրական է գնահատել ԱՊՀ շրջանակներում ընդհանուր մաքսային տարածքի ստեղծումը – կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը: Նա նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում միանալ Ռուսատանի – Բելառուսի դաշինքին – համարում է, որ այս երկրների հետ կարող է սերտորեն համագործակցել ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ երկկողմ տնտեսական – քաղաքական հարաբերությունների հաստատման միջոցով: –0–