17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար տիկին Բենիտա Ֆերերո-Վալդներին – նրա գլխավորած պատվիրակությանը:
Նշելով, որ հայկական կողմը դրական է գնահատում ԵԱՀԿ-ի ամրապնդմանը – արագ գործելու հնարավորությունների զարգացմանն ուղղված ավստրիական նախագահության ջանքերը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ եվրոպական – եվրոատլանտյան ինտեգրացիայի ուղղությունը Հայաստանի համար մնում է արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: ՀՀ-ն անդամակցելով ԵԱՀԿ-ին, ձգտում է այս կազմակերպության համապարփակ անվտանգության հայեցակարգի միջոցով նպաստել եվրոպական անվտանգության ամրապնդման գործին:
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, վարչապետը հավաստեց փոխզիջումային այնպիսի լուծումների ընդունման պատրաստակամությունը, որոնք ընդունելի կլինեն նա- ԼՂ իշխանությունների ու ժողովրդի համար – կբացառեն տարածքային փոխանակումը:
Ըստ վարչապետի, Հայաստանը այսօր իսկ պատրաստ է տարածաշրջանային տնտեսական համագործակցության, ինչպես նա- տարածաշրջանային անվտանգության համակարգի ձ-ավորմանն աջակցելուն: Դրանք, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կայունության – փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման գործոններ են:
Տիկին Բենիտա Ֆերերո-Վալդները նշեց, որ Ավստրիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լավատես է – ակնկալում է, որ հարավկովկասյան տարածաշրջանի – Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները շուտափույթ լուծում կստանան: Նա կար-որեց Հայաստանի – Ադրբեջանի նախագահների անմիջական հանդիպումները` հույս հայտնելով, որ դրանք Մինսկի խմբի աջակցությամբ կհանգեցնեն երկարատ- ու համապարփակ լուծման:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նա- հայ-ավստրիական կապերին առնչվող հարցեր: Կար-որվեց երկկողմ տնտեսական գործակցության աշխուժացումը: –0–