Մոսկվայից հրավիրված դասախոս, հանրահայտ սցենարիստ Պավել Ֆիննը նոյեմբերի 8-12-ը «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի շրջանակներում Երևանում անցկացրեց սցենարական դասընթաց:
Դասընթացին ներկա էին նախօրոք հայտ ներկայացրած և ընտրված մասնակիցները, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները:
Պավել Ֆիննը այնպիսի հայտնի ֆիլմերի սցենարների հեղինակն է, ինչպեսիք են «Անգլուխ ձիավորը», «Զինված է եւ շատ վտանգավոր»-ը, «Սիրո խոստովանություն»-ը, «Դոստոևսկու կյանքի 26 օրը»: Ավելի քան 20 տարի դասավանդում է Մոսկվայի Բարձրագույն ռեժիսորական և սցենարական դասընթացներում:
Պավել Ֆիննը աշխատեց նաև որոշ հեղինակների հետ իրենց կոնկրետ սցենարական հայտերի վրա: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մտադիր է շարունակել սցենարական դասընթացները՝ հետագայում էլ հրավիրելով անվանի մի շարք վարպետների:
Նախաձեռնության հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:






