AM
18 July 2000 - 11:23 AMT

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՄԻՆՍԿ

17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 19-20-ը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` վարչապետ Վլադիմիր Երմոշինի հրավերով:
Այցի ծրագրի շրջանակներում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Երմոշինի հետ, ինչպես նա- այցելություններ ԱՊՀ գործադիր կոմիտե, ԲՀ-ում ՀՀ դեսապանատուն, «Բելռեսուրսի» կոնցեռն, «Բելկոմմունմաշ» արտադրական միավորում, Մինսկի տրակտորների գործարան: Անդրանիկ Մարգարյանը հանդիպումներ կունենա նա- տեղի գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Երկօրյա այցի արդյունքում կստորագրվեն մի շարք միջկառավարական պայմանագրեր: –0–