17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական համագործակցության – զարգացման հանձնաժողովի բազմակուսակցական պատվիրակությանը, որը գլխավորում էր պատգամավոր Պետեր Վայսը (Քրիստոնիա-դեմոկրատական միություն/ Քրիստոնիա-սոցիալական միություն):
Կողմերը գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջ- տնտեսական հարաբերությունների զարգացման մակարդակը: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային տնտեսական համագործակցության հեռանկարները – Գերմանիայի ու Եվրամիության տարածաշրջանի տնտեսական աջակցության հնարավոր ոլորտները: Անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակին` քննարկվեցին մի շարք ոլորտներում բարենորոգումներ կատարելու – արտասահմանյան մասնավոր ներդրումները խթանելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը պատգամավոր Վայսի խնդրանքով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդի փուլը: –0–