17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար տկն. Բենիտա Ֆերրերո-Վալդների գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում տեղի ունեցավ առանձնազրույց Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի – ԵԱՀԿ գործող նախագահի միջ-:
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման ներկա փուլին, քննարկեցին հնարավոր զարգացումներն ու դրանից բխող քայլերը: Զրուցակիցներն արժեվորեցին Հայաստանի – Ադրբեջանի նախագահների անմիջական շփումները:
ԵԱՀԿ պատվիրակության կողմից առանձնանշվեց Հայաստանի – Ադրբեջանի միջ- տնտեսական ծրագրերի շուրջ համագործակցության անհրաժեշտությունը, շեշտվեց դրանց դերը` որպես փոխվստահությունն ամրացնող կար-որագույն քայլերի: Նախարար Օսկանյանը նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել երկկողմ – տարածաշրջանային տնտեսական համագործակցության օգտին:
Տիկին Բենիտա Ֆերրերո-Վալդները ԵԱՀԿ անունից շնորհավորեց Հայաստանին` Եվրոպայի խորհրդին անդամակցելու ճանապարին ունեցած լուրջ հաջողության համար – վստահություն հայտնեց, որ Նախարարների խորհուրդը կհաստատի Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին:
Նախարար Օսկանյանն իր հերթին շնորհավորեց ԵԱՀԿ գործող նախագահին` Եր-անում ԵԱՀԿ գրասենյակի պաշտոնական բացման առթիվ: –0–