AM
16 Նոյեմբեր 2011 - 05:54 AMT

Կլարնետահար Նարեկ Հարությունյանը առաջին անգամ ելույթ կունենա «Քենեդի» կենտրոնում

Հայազգի կլարնետահար Նարեկ Հարությունյանը դեկտեմբերի 6-ին համերգ կտա Վաշինգթոնի «Քենեդի» կենտրոնում: Ինչպես հայտնում է Ասպարեզը, դա երիտասարդ երաժիշտի առաջին ելույթն է լինելու այդ համերգասրահում:

19-ամյա կլարնետահարը, ով 2010 թ-ին հաղթել է Երիտասարդ երաժիշտների միջազգային լսումներում և ելույթ է ունեցել Քարնեգի-Հոլում, այս անգամ հանդես է գալու Վեբերի, Հորովիցի, Դենիսովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով: