2011թ. նոյեմբերի 17-ին Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:
Այցի ընթացքում պլանավորված է ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլիյ Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յուրի Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելի հետ:






