Նոյեմբերի 19-ին «Բյուրոկրատ» գրախանութում կկայանա Նարեկ Խեչոյանի «Առաջնայնության պրոեկցիա» խորագրով լուսանկարների անհատական ցուցահանդեսը:
Աշխատանքներում ներկայացված է նյութական և հոգևոր սկզբունքների կոնցեպցիան իբրև կոպիտ նյութական և նուրբ ոչ նյութական կառուցվածքների, հոգևոր էներգիայի, արտահայտված և չարտահայտված աշխարհի, ինչպես նաև երկնային և հոգևոր արժեքների համադրության կոնցեպցիա: Հիմնվելով այն գաղափարի վրա, որ ամենը ծնողը և ամեն մեկի մեջ գտնվողը բարձրագույն էներգիան է, նա ներկայացնում է այս հայեցակարգը գեղարվեստա-ստեղծագործական զարգացման ձևում:Աշխատանքներում ներկայացված լուսագունային կառուցվածքը կրում է հոգևոր էներգիայի պատկեր: Լուսագույնը, իբրև էներգիա, ներկայացված է ոչ թե հանդարտ և խաղաղ հանգստի տեսքով, այլ կեցության տագնապի անդադար թրթռացող բոցկլտման տեսքով:






