12.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը հայտարարել է, որ Թուրքիան բարձր է գնահատում Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի ձգտումները:
Սակայն, ընդգծել է Սեզերը, Թուրքիան չի համաձայնվի Ադրբեջանի համար ոչ բարենպաստ կարգավորման տարբերակին: «Թուրքիան միշտ պատրաստ է քաղաքական եւ տնտեսական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին», – նշել է Թուրքիայի նախագահը: –0–