Երեկ Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության երիտասարդական թեւը նշել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ջահերվ երթ անցկացնելով Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթը ուղեկցվել է հայրենասիրական երգերով: Գործողության մոտ 300 երիտասարդ մասնակիցների խոսքերով, բացի հայ ժողովրդի ողբերգության ոգեկոչումից, երթը նպատակ ուներ դատապարտել այն պետությունների կառավարությունները, որոնք դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: